News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները կանխելու են իշխանության վերարտադրությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մարգարյանը:

«Ամենածիծաղելի բանն այն է, որ այս իշխանությունները վերարտադրվել են գործող սահմանադրությամբ, ինչպե՞ս կարելի է ասել՝ սահմանադրությունը փոխում են, որ վերարտադրվեն: Հակառակը՝ սահմանադրության փոփոխությունը կանխելու է իշխանության վերարտադրությունը, կանխելու է, որ որեւէ մեկը կարողանա այս երկրի մեջ անձնական իշխանություն ստեղծել: Կարծում եմ, որ համակարգային փոփոխությունն իրական ժողովրդավարություն է բերելու մեր երկրի համար, ազգային ժողովի մակարդակով հարցերը քննարկվելու, լուծում են ստանալու, եւ դա է երկրի առաջընթացի հիմնական գրավականը: Մենք պատմական առիթ ունենք երկիրը ճիշտ ուղու վրա դնելու: Նրանք ովքեր դեմ են, դեմ են Հայաստանի զարգացմանը, անձնական ամբիցիաների պատճառներով երկրի առաջընթացին դեմ են»,-ասաց Հրանտ Մարգարյանը՝ նշելով, որ կար ժամանակ, երբ ԲՀԿ-ն էլ էր համաձայն սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հետ, եւ որ իրենք խորհրդարանական մյուս ոչ իշխանական ուժերի հետ  խոսել են, ասել են, որ լավ կլինի՝ միասնական հանրահավաքին իրենք ներկա չլինեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի՝ քառյակի փակ նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել էր, որ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք միասնական հանրահավաքին, այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ սահմանադրական փոփոխությունների հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ