News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ստորագրվել է համագործակցության հուշագիր` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի նախարարությունների եւ գիտությունների ազգային ակադեմիայի միջեւ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագործակցության շրջանակներում Հայաստանում հիմնվելու է Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն: Այն տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

Համագործակցության հուշագրով նախատեսվում է.

• ընդլայնել սուպերկոմպյուտերների լայնամասշտաբ օգտագործումը` ի նպաստ ՀՀ տնտեսական զարգացման եւ հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման համար,

• առկա թվային անջրպետը հաղթահարելու նպատակով լայնորեն կիրառել թվային մոդելները` հասարակական եւ գիտական մարտահրավերների լուծման ուղղությամբ,

• ամրապնդել Հայաստանի ազգային գիտակրթական էլեկտրոնային ենթակառուցվածքը` վերազինելով նրան արդի ծառայություններով,

• վերջին տարիներին մեծ տվյալների, այդ թվում` գիտական տվյալների աննախադեպ աճի պայմաններում լայնորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները` տվյալների պահպանման եւ մշակման համար:

Ստեղծվելիք կենտրոնի հիմնական նպատակն է Հայաստանում եւ տարածաշրջանում գիտության ու հասարակության համար զարգացնել եւ կիրառել բարձր արտադրողականությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կատարել հիմնարար, կիրառական գիտական եւ արդյունաբերական հետազոտություններ բարձր արտադրողականությամբ հաշվարկների բնագավառում` կողմերի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ