News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգեւատրման պաշտոնական արարողությունը:

Այդ առնչությամբ դատախազության տարածած հայտարարությունում ասվում է.

«Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար եւ Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգեւատրել է հուշանվերով եւ շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Գեւորգ Կոստանյանն՝ ընդգծելով նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաեւ մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի եւ մասնավորապես՝ դատախազության կայացման գործում, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաեւ նոր աշխատավայրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ