News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին ազատել են տնային կալանքից: Այս լուրը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել է կորպորացիայի աղբյուրը. «Իսկապես Եվտուշենկովին ազատել են տնային կալանքից»,- նշել է նա:

ԱՖԿ «Սիստեմայի» մամուլի քարտուղարը եւս  «Դոժդ» հեռուստաալիքի հետ զրույցում  հաստատել է  միլիարդատերի ազատման լուրը: 

Երեքշաբթի ՌԴ ՔԿ-ն ԱՖԿ «Սիստեմայի»  տնօրենների խորհրդի նախագահ Եվտուշենկովին մեղադրել էր փողերի լվացման մեջ՝ ԱՖԿ «Սիստեմայի»  կողմից «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը գնելու գործարքի ընթացքում: Քննությունը կարծում է, որ 2009 թ. բաժնետոմսերը գնվել էին նախապես նվազեցված գնով՝ 500 միլիոն դոլար «զեղչով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ