Մոսկվայի շրջանի Ռեմենսկոյե քաղաքում ոստիկանները ձերբակալել են 54-ամյա հանցավոր հեղինակություն Ռաֆիս Գաբսալամովին (մականուններ՝ Գրինյա Ալմետիեւսկի, Գրինյա Կազանսկի եւ Գաբս):
Օրենքով գողը կալանավորվել է հինգշաբթի՝ 17:00-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ուժային գերատեսչություններին: Ավելի վաղ, Գրինյա Ալմետիեւսկիի նկատմամբ Թաթարստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզություն էր հայտարարվել:
Հաննցավոր հեղինակության նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն):