News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը իրավունք ունի հետ կանչել «Նաիրիտ» գոծարանի բաժնետոմսերի 90%-ը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, էներգետիկայի նախարարությունում գործարանի իրավիճակի շուրջ խորհրդակցությանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը, որը ներկայումս տիրապետում է բաժնետոմսրի 10%-ին, իրավունք ունի դա անել, քանի որ «Rhinoville Property Ltd» ընկերությունը չի կատարել 2006թ.-ից մասնավորեցման պայմանագրի շուրջ իր պարտավորությունները:

 «Պայմանագրում մի կետ կա, ըստ որի՝ ներդրումային պարտավորությունների չկատարման դեպքում պետությունը իրավունք ունի հետ կանչել բաժնետոմսերը», - հավելեց նա: Սակայն եթե գործարանը ամբողջությամբ վերադարձվում է պետությանը, ապա դա ոչ այնքան իրավունք է, որքան վերջինիս վերագործարկման պարտավորություն, ընդգծեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունը մանրամասն պետք է ուսումնասիրի գործարանի կուտակված պարտավորությունները: «Այդ պարտքերի կառավարումը պետք է առավելագույնս պատասխանատվությամբ իրացվի: Եւ, ամեն դեպքում, պետք է հստակորեն սահմանազատել բաժնետոմսերի փաթեթ եւ պարտք հասկացությունները», - ընդգծեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն՝ Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն ու քլորոպրենային քաուչուկի արտադրողը, 2010թ. ապրիլից դադարեցրել էր գործունեությունը: 2013թ. հայտարարվել  էր ռուսական «Ռոսնեֆթ» կոնցեռնի կողմից գործարանում ներդրումներ իրականցնելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ