News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2013թ. ապրիլի 23-ին, Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության մեղադրանքով 17 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը դիտավորյալ չի կազմակերպել եւ իրականացրել  այդ սպանությունը, այլ ինքնապաշտպանության նպատակով է կրակել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքն ընթերցելիս։

«Մենք ապացույցներ ունենք, որ Վահե Ղուկասյանը որեւիցե սպանություն չի պլանավորել, որեւէ հարաբերություն՝ լինի թշնամական, թե բարեկամական, այս մարդիկ կամ իրենց ազգականները միմյանց միջեւ չեն ունեցել, եւ այս մասին նույնիսկ տուժողի հարազատներն են ասում»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ գործի նյութերով հաստատվել է, որ առաջինը կրակել է Շեկոն, դրանից հետո նոր կրակել է Վահե Ղուկասյանը, սակայն դատարանը հաստատել է, որ Վահե Ղուկասյանն առաջինն է կրակել, իսկ 7 տարբեր վկաների ցուցմունքը, որ առաջինը կրակել է Շեկոն, հաշվի չեն առել՝ ասելով, որ նրանք նպատակ ունեին իրենց պաշտպանության տակ առնեն Վահե Ղուկասյանին։

«Դատարանը չի հիմնավորում, թե ինչի են վկաները հովանավորում Վահե Ղուկասյանին, այսինքն՝ օդի մեջ մի հատ փաստարկ է, չի կարելի մոտավոր բանի համար մարդուն 17 տարվա ազատազրկման դատապարտել»,- NEWS-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ նույն հաջողությամբ Շեկոն կարող էր սպանել Վահե Ղուկասյանին, սակայն Վահեի բախտը բերել է։

Դատական նիստից հետո Վահե Ղուկասյանը NEWS,am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, շառով են դատում»,-ասաց նա։

Հարցին թե հավատում է, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նա ասաց. «Ամեն ինչի հույս էլ կա, վերեւ Աստված կա»։

Դատական  նիստն այսօր հետաձգվեց։

Նշենք, որ Փաստաբանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել դատավճիռը և իր պաշտպանյալին արդարացնել մեղադրանքի երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ: Մեղադրանքի ևս մեկ հոդվածի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելը, պաշտպանը բողոք չի ներկայացրել: 

Ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ. ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել էր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել էր Արտյոմ Կարապետյանին, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ  պատիժ նշանակել ազատազրկում 17 տարի ժամկետով:

Նշենք, որ զինված միջադեպը տեղի էր ունեցել «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի տան մոտ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ