News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Doordarshan հնդկական հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհուն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի ազգանունը «11 Ցզինպին» կարդալու համար հեռացրել են աշխատանքից: Reuters գործակալության փոխանցմամբ՝ լրագրողուհին, տեսնելով Xi տառերը (անգլերեն այսպես գրվում ՉԺՀ-ի առաջնորդի ազգանունը) կարդացել է՝ որպես XI (տասնմեկ) հռոմեական թիվ:

Այդ պահին Սի Ցզինպինը պաշտոնական այցով Հնդկաստանում է: Չինաստանի առաջնորդը մեկնել էր Հնդկաստան՝ վարչապետի հետ երկու երկրների միջեւ տնտեսական ու առեւտրային կապերի ամրապնդման շուրջ բանակցություններ վարելու համար:

Գործակալության տեղեկություններով՝ հաղորդավարուհին դեռ երկար ամիսներ եթերում չի հայտնվի:

Doordarshan հեռուստաընկերությունը գործում է 1959թ.-ից եւ Հնդկաստանի Prasar Bharati խոշորագույն կորպորացիայի կազմում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ