Google ընկերությունը հայտարարել է, որ բջջային սարքերի համար իր հաջորդ Android L օպերացիոն համակարգը օգտատերերի անձնական տվյալները լռելյայն կծածկագրի:
Այսպիսով, օգտատերերի անձնական տվյալները հուսալիորեն կպաշտպանվեն. ծածկագրումը բարդացնում է հակերների՝ աշխատանքը, ինչպես նաեւ դժվարացնում է անձնական տվյալների փոխանցումը պետական մարմիններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Apple ընկերությունը հայտարարել է, որ բջջային սարքերի համար iOS8 ծրագրային ապահովումը նույնպես կծածկագրի օգտատերերի անձնական տվյալները: Տեղեկատվության վերծանումը այնպես է մշակված, որ անգամ ընկերության ներկայացուցիչների համար հասանելի չի լինի: