News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս աշխարհում 2,325 մլիարդատեր է հաշվվում: Այդ կապակցությամբ հարվակորեական «Տոնա իլբո» թերթը փորձել է նկարել տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը:

Համաձայն աշխարհի հարուստ մարդկանց կարողությանը հետեւող շվեյցարական Wealth-X գործակալության տվյալների՝  2014թ. միլիարդատերերի գրանցամատյանում, որը կազմել է շվեյցարական UBS բանկը, 1 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող մարդիկ ապրում են Նյու Յորքում, Հոնկոնգում, Լոնդոնում և Պեկինում:

Ներկայիս միլիարդատերերի միջին տարիքը 63-ն է: Նրանք, որպես կանոն, գերհարուստների ակումբում հայտնվում են 50 տարեկանի սահմաններում: Հատկանշական է, որ նրանց մի մասը՝ մինչև 35%, չունեն համալսարանական կրթություն, իսկ 10-ից 8-ը իրենց ձեռքբերումների համար պարտական են միմիայն իրենց, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իրավիճակը մի փոքր այլ է Հարավային Կորեայում: Այստեղ կա 35 գերհարուստ մարդ, որոնցից 25-ը ժառանգել է իր կարողությունը:

Թերթը նշում է, որ միլիարդատերերը բարեգործության համար միջոցները հաճույքով չեն ծախում: Նվիրաբերությունների ընդհանուր գումարը պարբերականը գնահատում է 100 մլն դոլար՝ չնշելով անգամ՝ինչ ժամանակահատվածի են վերաբերում այդ նվիրատվությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ