News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ 2015 թվականին Երեւանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները եւ համաժողովի մասնակիցները զրուցեցին եւ բարեմաղթանքներ հղեցին միմյանց: Այնուհետեւ հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պատգամավորների հետ շրջեցին խորհրդարանում, լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ