News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից  հետո տուժող կողմի վարորդը «Վազ 21214» մակնիշի մեքենան պտտել է 180 աստիճան, ինչն ապացուցում է, որ  վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում եւ ոչ կողնակում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Դատաավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանը ներկայացրեց մեզ մի փաստ, որն ամենաէականն էր հարցաքննության ժամանակ: «Նիվա» մանկիշի մեքենան 180 աստիճան պտտվել է եւ հայտնվել ուղղահայց դիրքում բանուկ մասի վրա դեպի Եղվարդի կողմը, ուղղակի պետք է Նիվան 180 աստիճան հետ տանել, ու այն կհայտնվի բանուկ մասի վրա: Եթե վթարը լիներ կողնակի վրա, Նիվան չէր կարող 180 աստիճան պտտվել»,- նշեց  Նիկոլայ Բաղդասարյանը, որը դատաքննության առաջին օրվանից փորձում է ապացուցել, որ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում, եւ որ Վարդան Պետրոսյանն անմեղ է:

Նշենք, որ դատարանում, Վարդան Պետրոսյանի փաստաբանի հարցին, թե եթե «Վազ 21214» մակնիշի մեքենան 180 աստիճան հետ շրջեն, այն որտեղ կհայտնվի, փորձագետ Խորեն  Զաքարյանը խուսափում էր պատասխանել:

Փաստաբանի համար կասկածելի է նաեւ այն, որ սատաավտոտեխնիկական փորձագիտական եզրակացությունը կազմվել է շատ արագ:

«Փորձաքննությունն սկսվել է նոյեմբերի 4-ին, 5-ին փորձագետի կողմից միջնորդություն  է ներկայացվել լրացուցիչ ելակետային տվյալներ տրամադրել: Նոյեմբերի 6-ին, ժամը 16:30-ին քննչական գործողությունն ավարտվել է եւ տրամադրել են տվյալները, դուք 26 էջոց եզրակացությունը գրել, վերջացրել եք ամսի 7-ին: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե չեք ունեցել անգամ մեկ օր ժամանակ»:

Փորձագետն ի պատասխան ասաց, որ եզրակացության վրա աշխատել է երկու փորձագետ: Այս պատասխանը Նիկոլայ Բաղդասարյանին չբավարարեց:

Երբ Նիկոլայ Բաղդասարյանը հարցեր ուղղեց փորձագետին վթարի պահին Հակոբյանների մեքենայի հետընթաց կատարելու հավանակության վերաբերյալ, դա բարկացրեց տուժողների իրավահաջորդներին` Արթուր Հակոբյանին եւ Նաիրա Հայրապետյանին:

«Ինքը ոնց ուզում ա, լրագրողների համար պատմում ա, որ եթեր մտնի: Էս տարիքի մարդու էս չափի սուտ չեմ տեսել էլի, երկու մարդ նստել են ստերի վրա »,- դատավորին դիմեց  Արթուր Հակոբյանը: Նրան միացավ Ռուբեն Բալոյանը ասելով` «ասուլիս են տալիս»:

Փորձագետը հստակ պատասխան չտվեց Վարդան Պետրոսյանի փաստաբանի այն հարցին, թե արդյոք հնարավոր է ճանապարհին թափված ապակիներով որոշել դեպքի վայրը:

«Տեսականորեն շատ բան է հնարավոր` եւ հնարավոր է, եւ հնարավոր չէ: Դա կախված է կոնկրետ օբյեկտից,  թե որի ապակին է հանդիսանում»,- պատասխանեց փորձագետը:

Փորձագետի հարցաքննություն ավարտվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ