News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողների խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր զուրկ են մաթեմատիկական ունակություններից, պետք է մեղադրեն իրենց մայրերին: Գիտնականները հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնների մակարդակը կապել են երեխայի մաթեմատիկական հմտությունների հետ:

Տղաներն ու աղջիկները, որոնց մայրերը տիրոքսինի ցածր մակարդակ են ունեցել, գրեթե երկու անգամ ավելի հաճախ էին տառապում մաթեմատիկական ունակությունների բացակայությունից:

Տիրոքսինը, որը ստանում է երեխան մոր արգանդում, որոշիչ նշանակություն ունի ուղեղի զարգացման համար, սակայն ապագա շատ մայրերի մոտ այն շատ քիչ է: հետազոտող Մարտին Ֆինքենը հետազոտել է ավելի քան 1200 երեխայի՝ մոր արգանդում գտնվելու պահից մինչեւ դպրոց գնալու հասակը, հաղորդում է «Mail Online»-ը:

Գիտնականները չափել են մոր մոտ տիրոքսինի մակարդակը հղիության 12-րդ շաբաթում եւ համադրել են ստացված արդյունքները երեխաների հաջողությունների հետ թվաբանական ու լեզվային թեստերում, որոնք անցել են 5 տարեկան հասակում:

Այն երեխաները, որոնց մայրերի մոտ տիրոքսինի մակարդակն ամենից ցածրն էր, 90 տոկոսով ավելի վատ էին հաղթահարում մաթեմատիկական խնդիրները: Սա ճիշտ էր անգամ երեխայի եւ ծնվելիս նրա առողջության վրա ընտանիքի ազդեցությունը  հաշվի առնելիս, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Հետաքրքիր է, որ հորմոնի մակարդակն ազդում է բացառապես երեխաների մաթեմատիկական հնարավորությունների վրա եւ կապ չունի բառապաշարի ու խոսակցական հմտությունների հետ:

Դոկտոր Ֆինկենը նշել է, որ դա կարող է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ խոսքային հմտությունները կախված են դաստիարակության հետ, այն ժամանակ, երբ մաթեմատիկական ունակությունները բացառապես կախված են ուղեղի զարգացման հետ:

Ֆինքենը կարծում է, որ արդյունքի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ տիրոքսին պարունակող հավելումները ժամանակին չեն ներարկվել: Կանայք պետք է դեղահաբերն ընդունեն հղիության առաջին չորս շաբաթվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ