News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը, որը պատկանում է Google ընկերությանը, ծրագրում է միլիոնավոր դոլարներ ծախսել հանրահայտ վիդեոբլոգերների համար: Ներդրման նպատակն է՝ խրախուսել կայքի աստղերին, որպեսզի բարձրորակ նյութեր ստեղծեն եւ չփոխադրվեն այլ հարթակներ:

2011 թվականի վերջից YouTube-ն արդեն 100 մլն դոլար է տրամադրել շուրջ 100 ալիքներին աջակցելու համար: Ֆինանսավորում են ստացել, մասնավորապես, ESPN-ն ու Մադոննան, ինչպես նաեւ պակաս հայտնի այլ վիդեոբլոգերներ: Բացի այդ, կայքը մարքեթինգային աջակցություն է ցուցաբերում մեծ թվով բաժանորդներ ունեցող օգտատերերին: Օրինակ՝ YouTube-ը վճարում է խոհարարական դասընթացներ անցկացնող Ռոզաննա Պանզինոյի արտաքին եւ հեռուստատեսային գովազդի համար:

Ըստ Vesti.ru-ի, նոր ներդրումը հիմնականում ուղղված է լինելու աստղերի աջակցությանը: YouTube-ը կսկսի նրանց վճարել կոնկրետ շոուներ ստեղծելու եւ դրանք կայքի միլիարդավոր լսարանի շրջանում տարածելու համար:

Աշխատելու այժմյան սխեման չի գոհացնում ո՛չ Google-ին, ո՛չ YouTube-ի աստղերին, ովքեր հիմնականում ստիպված են լինում ինքնուրույն վաստակել: Բլոգերները դժգոհում են վիդեոգովազդի ցածր եկամուտներից: Իսկ մասնաբաժինը, որ նրանք վճարում են որոնողական համակարգին՝ հոլովակների ցուցադրության համար, նրանց կարծիքով, չափազանց բարձր է: Արդյունքում բազմաթիվ օգտատերեր ստիպված են իրենք վաստակել՝ առաջ մղելով տեսանյութի հովանավորչական ապրանքներն ու ծառայությունները, որպեսզի եկամուտները չկիսեն YouTube-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ