News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը սեպտեմբերի 21-ին ցույց է անցկացնելու Մարսելում Մանուշյանի խմբի անդամների հուշարձանի առջեւ՝ ի նշան բողոքի աջ-ծայրահեղական խմբի կողմից հուշարձանը պղծելու դեմ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Կազմակերպիչները դիմել են իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել աջ-ծայրահեղական այդ խմբի գործունեությունը, պատժել մեղավորներին, պաշտպանել հուշարձանները, ինչպես նաեւ Մանուշյանի խմբի անդամների աճյունը փոխադրել պանթեոն, որպեսզի այդ խորհրդանշական քայլով վերահաստատի Ֆրանսիայի հավատարմությունն իր հիմնարար արժեքների հանդեպ: Ստորագրություններով նամակը փոխանցվելու է Ներքին գործերի, Արդարադատության նախարարություններին, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին աջ-ծայրահեղականները պղծել էին Մարսելում գտնվող Մանուշյանի խմբի անդամների հուշարձանը: Ոստիկանները, ովքեր ներկա են եղել այդ ռասիստական եւ այլատյացական արաքին, այդ անօրինական չեն համարել: Այդ հուշարձանը պղծվել էր նաեւ հունիսի 25-ին. այն սվաստիկայով էին պատել, սակայն անհապաղ հետաքննություն չէր սկսվել:

Միսաք Մանուշյանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ