News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


66-ամյա բրիտանացի Բոբ Ֆիցջոնն իր խոհանոցում «Easylock» սարքն է հայտնագործել, որը կարող է ներսից կողպել աշխարհի գրեթե բոլոր դռները: Իր ստեղծածի արտադրությունը մեկնարկելու համար նա ավելի քան 10 հազար ֆունտ ստերլինգ է հավաքել «IndieGogo» կայքում:

Պողպատե սարքը, որը բջջային հեռախոսից քիչ է կշռում, արգելափակում է ցանկացած դուռ, որը ներս է բացվում, եւ կարող է օգտագործվել աշխարհի բոլոր անկյուններում՝ ապահովելով հավելյալ անվտանգություն լողափնյա խրճիթների բնակիչների համար: Դրա մի մասն ամրանում է դռան եզրին, մյուսը՝ դռան տուփին, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Հայտնագործության հեղինակն այն անվանում է «լավագույն նվեր ճամփորդի համար»: Աջակցության համար հովանավորներին շնորհակալություն հայտնելու համար նա նրանց պատրաստի կողպեքներ է ուղարկել:

«Առաջին հերթին ես մտածում էի թոռներիս պաշտպանության մասին: Կգա ժամանակ, երբ նրանք կսկսեն ճանապարհորդել, եւ ես ցանկանում եմ, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովված լինի»,- այսպես է բացատրում նա, թե ինչն է դրդել իրեն ստեղծել «Easylock»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ