News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Դարպաս գյուղում սեպտեմբերի 18-ին գայլերը հարձակվել են գյուղապետին պատկանող խոշոր եղջերավոր անասունների վրա, որոնք սարում արածելիս են եղել:

Գյուղապետ Սամվել Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  իրեն պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուններն անհետացել էին, երկար որոնումներից հետո միայն 2-ին են ողջ գտել, 3-ը հոշոտված են եղել:

«Գայլերը հաճախակի են հարձակվում, հիմնականում առավոտյան կամ կեսօրին։ Մեծ քանակությամբ՝ ոհմակներով գայլեր են հայտնաբերել։ Բնապահպանները որ ասում են՝  գայլերը սանիտարներ են բնության, թող մի հատ հաշվարկեն՝ գայլե՞րն են շատ, թե՞ մնացած կենդանիները։ Մի քանի հատ խոզ ու եղնիկ կա, հազարավոր գայլեր կան։ Էդքան անասուն ես կարա՞մ պահեմ, որ գայլերին պահեմ։ Գայլը օրական որ երեք հատ ուտի, ոչ մի անասուն էլ չի մնա»,-ասաց գյուղապետը։

Սամվել Ավետյանը նշեց, որ առայժմ չի կարող անասուններին սարերից իջեցնել, քանի որ մոտակայքում միակ արոտավայրը դա է, իսկ գյուղին մոտ դաշտերում խոտ չկա։

 «Սպասում եմ՝ մարդ լինի, վաճառեմ գնա։ Օգնություն ենք ուզում, որ գայլերին սակավացնեն։ 400 կգ միս ուներ էդ երեք անասունը, 800 հազար դրամ գումար է կազմում»,- ասաց նա՝ նշելով, որ գնորդ է փնտրում անասուններին վաճառելու համար, քանի որ այլեւս ի վիճակի չէ դրանք պահել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ