News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել եւ մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարեւանությամբ։

Թանգարանային մասնաշենքի մուտքի մոտ ՀՀ nախագահին դիմավորել են Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոն, Վատիկանյան թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին եւ սեկցիաների ղեկավարները: ՀՀ նախագահն ուղեկցվել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն եւ պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին եւ Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը, որից հետո ելույթ է ունեցել նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։

ՀՀ նախագահը Վատիկանյան թանգարաններին նվիրել է հայ ժամանակակից քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ