News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի եւ Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարեւորելով  արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական ու քարոզչական ճակատներում։

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների կողմից բարձրացված հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ