News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մասիս քաղաքում սեպտեմբերի 9-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 17-ամյա մի տղա վզի կտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզել է, որ տղային վնասվածք հասցնողը նույն քաղաքի բնակիչ,  23-ամյա Գարիկ Բաբախանյանն է, որին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Պարզվել է, որ Մասիսի Դպրոցականների փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանությունն սկսվել է սուպերմարկետի աշխատակիցներից անչափահաս Արմանի եւ տուժող տղայի ընկերոջ միջեւ, որոնք ծանոթներ են եղել, նախկինում միասին աշխատել են այդ սուպերմարկետում: Վեճին միջամտել են տուժողն ու Գարիկ Բաբախանյանը, վեճը շարունակվել է սուպերմարկետից հեռու տարածքում, որտեղ Գարիկը ջարդված շշով հարվածել է տուժողին եւ վնասել նրա պարանոցը:

«Ինձ քաշքշեցին, հարվածեցին, առանց պատճառ ունենալու, ես էլ վրդովված` ջարդած շշով հարվածել եմ: Պարանոցին չեմ ուզեցել հարվածել, ուզեցել եմ դեմքը ճղեմ»,-ոստիկանությունում պատմել է Գարիկը:

Դեպքի քննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության  տեսանյութում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ