News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնական խորհրդարանը սեպտեմբերի 19-ին հավանության է արժանացրել բնակչության շրջանում հարցում անցկացնելու մասին օրենքը, որը կատալոնական կառավարության ղեկավար Արթուր Մասին թույլ կտա հայտարարել նոյեմբերի 9-ին Իսպանիայի ինքնավար այդ շրջանի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին:

El Pais-ի փոխանցմամբ, օրենքին կողմ է արտահայտվել 106 պատգամավոր, դեմ՝ 28-ը: Խորհրդարանում քննարկման ժամանակ իշխող կոալիցիան եւ Կատալոնիայի միությունը՝ Կատալոնիայի ձախ հանրապետականների աջակցությամբ, մերժել են քաղաքական մյուս ուժերի ներկայացրած օրենքի 95 փոփոխությունները:

Իսպանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ տվյալ օրենքը հակասում է իսպանական Սահմանադրությանը, եւ որ այն կբողոքարկվի Սահմանադրական դատարանում:

Հաղորդվում է, որ առաջիկայում կայանալու է նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվելու Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին:

Իսպանական օրենսդրության համաձայն, եթե դատարանը հայցն ընդունի քննարկման, կատալոնական խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի գործողությունը կկասեցվի, ինչի հետեւանքով հնարավորություն չի լինի նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնել:

Սակայն կատալոնական ազգայնականները վստահ են, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող գերակայել սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հարցում ազգի իրավունքի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ