News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ կապված Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրացման հետ: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռեյմոնդ Օդեյրոն:

Նրա խոսքով, առաջին հերթին խոսքը Պենտագոնի կողմից Եվրոպա «Ֆորտ Հուդից ծանր զրահատանկային եւս մեկ բրիգադ ուղարկելու մասին է»:

Ըստ Օդեյրոյի՝ այդ բրիգադը Եվրոպա է ուղարկվում «զորավարժություններ նպատակով»: Սպիտակ տունը դիտարկում է հարցն այն մասին, արդյո՞ք հարկավոր է Եվրոպայում թողնել այդ բրիգադի ծանր տեխնիկան, որպեսզի հնարավոր լինի իրականացնել դրա կազմի զինծառայողների ռոտացիան մի քանի տարի շարունակ:

Ամերիկյան զինվորական հրամանատարի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները որոշել են ռազմական այդ ստորաբաժանումը Եվրոպայում տեղակայել, որպեսզի հնարավորություն ունենան «մանրակրկիտ բազմազգ վերապատրաստում իրականացնել»: Բացի այդ, Եվրոպա է ուղարկվելու նաեւ ամերիկյան դիվիզիայի շտաբը՝ «զորավարժությունների համակարգման գործողություններ իրականացնելու համար»:

Գեներալը նաեւ տեղեկացրել է, որ հոկտեմբերին ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը հրապարակելու է առաջիկա 10-20 տարիների համար նախատեսված զինված ուժերի այդ տեսակի «մարտական գործողությունների իրականացման հայեցակարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ