News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը կալանք է սահմանել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների սեփականության նկատմամբ. կնոջ՝ Սանդրա Ռուլովսի, մոր՝ Գիուլա Ալասանիայի եւ տատիկի՝ Մզիա Ծերեթելիի: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի՝ այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Սահակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն:

Նրա խոսքով՝ կալանք է սահմանվել Քվարելիի շրջանում գտնվող Միխայիլ Սահակաշվիլիին պատկանող տան եւ հողատարածքի, Ռուլովսին պատկանող Թբիլիսիի բնակարանի, Ծերեթելիին պատկանող Նաթանեբի գյուղի անշարժ գույքի եւ ավտոմեքենայի, Ալասանիայի հողատարածքի եւ ավտոմեքենայի նկատմամբ: Կախիձեի տվյալներով, այս որոշմամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության հայցը:

Փաստաբանի տեղեկացմամբ, քանի որ Վրաստանի ներսում գործող կանոնների համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, ինքն ու իր պաշտպանյալը մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ պատրաստվում են դիտարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

Նշենք, որ Սահակաշվիլին մեղադրվում է 2009-2012 թվականներին շուրջ 5 մլն դոլարի չափով պետական միջոցներ վատնելու մեջ:

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը: Այս տարվա օգոստոսի 1-ից նա բնակվում է ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ