News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին դիվանագիտական խողովակներով տեղյակ են պահել, թե հնարավոր է իրենք մինչեւ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպումը չհասցնեն վերջնական եզրակացության հանգել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչներն ասել են, որ դրա համար իրենց հարկավոր կլինի եւս հինգ օր, այսինքն՝ իրենց վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին:

Ղազախստանի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 10-ին եւս տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցով Հայաստանի դիվանագետները խորհրդակցություններ են սկսել ՌԴ ԱԳՆ եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք զայրացած են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի պահվածքից եւ ՌԴ ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովելու համար»։

Այսուհանդերձ, ոչ մի վստահություն չկա, որ հոկտեմբերի 10-ը չի արժանանա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ ամսաթվերի ճակատագրին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ