News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան աշխատակիցների մի մասը սեպտեմբերի 19-ին տարհանվել է անհայտ անձի ներխուժման պատճառով: Ավելի ուշ մամուլը հայտնել է, որ  Սպիտակ տան տարածքում միջադեպն ավարտված է, կարգուկանոնը լիովին վերականգնվել է: Այդ պահին նախագահ Բարաք Օբաման ներսում չի եղել, նա մեկնել էր Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդի իր նստավայր:

Ըստ Սպիտակ տանն աշխատող լրագրողների` Օբամայի մեկնելուց անմիջապես հետո նստավայրի պարսպից  ցատկել է ինչ-որ անհայտ անձ եւ վազելով մոտեցել շենքին: Նրա հետեւից է ընկել զինված թիկնազորը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դրանից հետո Սպիտակ տան արեւմտյան հատվածում գտնվող լրագրողներին եւ  այլ մարդկանց առաջարկել են լքել շենքը: Ներկայումս օրինախախտը ձերբակալված է:  Մեկ ժամ անց մարդկանց թույլ են տվել վերադառնալ իրենց աշխատանքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  AFP-ն:

Տվյալ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ