News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ-ում աշխատանքային վիզա ստանալու համար, հայտնում է The New York Times-ը։

Սահակաշվիլին պատմել է, որ ԱՄՆ-ում զբոսաշրջիկի իր կարգավիճակը փոխում է՝ աշխատանքային վիզա ստանալու համար։ Նա ակնկալում է վերականգնել ընթացիկ տարվա մայիսին ընդհատված համագործակցությունը Բոսթոնից ոչ հեռու գտնվող Թաֆթսի համալսարանի հետ եւ կրկին սկսել դասախոսել տվյալ հաստատությունում։

Ըստ թերթի` Սահակաշվիլին բավական ակտիվ կենսակերպ է վարում. նա հուշեր է գրում, դասախոսություններ կարդում, Վաշինգտոնում մասնակցում գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմանը եւ հանդիպում հին ծանոթների` սենատոր Ջոն ՄաքՔեյնին եւ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ: 

Հիշեցնենք,  ներկայումս Սահակաշվիլի նկատմամբ, որը Վրաստանը լքել է անցյալ տարվա աշնանը` նոր նախագահի երդմնակալությունից հետո,  հայրենիքում միջազգային հետախուզում է հայտարարվել: Նա մեղադրվում էր 2009-2012 թթ.  շուրջ 5 միլիոն դոլարի պետական միջոցներ յուրացնելու մեջ:

Նախօրեին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կալանք է դրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ունեցվածքի կեսի վրա, ինչպես նաեւ  նրա ընտանիքի անդամների` կնոջ` Սանդրա Ռուլովսի, մոր` Գյուլի Ալասանիայի եւ տատի` Մզիա Ծերեթելիի ունեցվածքի վրա:

Սահակաշվիլիի եւ նրա ընտանիքի սեփականության նկատմամբ կալանք են սահմանել http://news.am/arm/news/229907.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ