News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հերքել է այն տեղեկությունը, թե ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը ազատվել է տնային կալանքից, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Քննությանը մոտ կանգնած աղբյուրը rbc-ի հետ զրույցում Եվտուշենկովի ազատման մասին տեղեկությունը, որը թե Լոնդոնում եւ թե Մոսկվայում հանգեցրել էր ԱՖԿ «Սիստեմայի» բաժնետոմսերի գնի կտրուկ աճին, անվանել է ապատեղեկատվություն։

Այն ժամանակ, երբ շուկան հավատում էր Եվտուշենկովի ազատմանը, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը հեռախոսով կապ էր հաստատել գործարարի հետ։ «Սիստեմայի» ղեկավարը, ինչպես ավելի վաղ Մարկինը, հերքել էր իր ազատման լոււրը։

Սակայն Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը լրագրողներին հայտնել է, որ թեեւ Եվտուշենկովը տնային կալանքի տակ է, նրան թույլ են տվել օգտվել բջջային հեռախոսից։

ՌԴ քննչական կոմիտեն սեպտեմբերի 16-ին  Եվտուշենկովին մեղադրել էր «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը գնելու գործարքի ընթացքում փողեր լվանալու մեջ։ Քննության վարկածով՝ 2009թ. բաժնետոմսերը գնվել էին 500 մլն դոլար «զեղչով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ