News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հերքում է ՀՀԿ-ական կանանց մեջ Արշակունիների դամբարան գնալու համար կռիվ ընկնելու մասին խոսակցությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց հետեւյալը. «Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 13-ին, ինձ զանգահարեց ՀՀ ԱԺ պատգամավոր,ԲՀԿ խմբակցության անդամ, իմ լավ բարեկամ Արագած Ախոյանը  եւ ասաց՝ սիրելի ընկեր, սիրով քեզ հրավիրում եմ իմ գյուղ, սեպտեմբերի 20-ին, ես էլ ամենայն սիրով ընդունեցի այդ հրավերը, եւ այսօր գնալու եմ»:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կանանց մեջ կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան եւ խնդրել է, որպեսզի իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» նեկայացնեն, թե ովքեր կարող են ուղեկցել: Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջեւ: «Եվ երկար կսմիթներից հետո հաղթել են երկուսը: Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Արահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը մտահոգություն էր հայտնել Արագածոտնի Աղձիքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի վերաբերյալ ու նշել, որ այն փրկության կարիք ունի: Ու այժմ վարչապետը որոշել է անձամբ գնալ այնտեղ ու փրկել դամբարանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ