News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը Արեւմտյան Եվրոպայի դաշնակից երկրներում դադարեցրել է լրտեսությունը, հաղորդում է Associated Press-ը: Նրա խոսքով ընդմիջում է վերցվել, որի ընթացքում հետախուզական վարչությունում  փորձում են հասկանալ` որքանով է դաշնակիցների լրտեսումը արդյունավետ:

ԿՀՎ-ի ղեկավարության գաղտնի դիրեկտիվը հայտնում է, որ Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներում (որոնք չեն նշվում) հետախուզության աշխատակիցներին արգելված է այնպիսի գործողություններ իրականացնել, ինչպես օրինակ պետությունների կառավարությունների աղբյուրների հետ հանդիպումը, ինչպես նաեւ նոր գործակալների հավաքագրումը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

ԿՀՎ-ում ոչ պաշտոնապես խոստովանում են, որ «լրտեսության ընդմիջումը» պայմանավորված է ոչ միայն հուլիսյան սկանդալներով, երբ Գերմանիայում միանգամից երկու ամերիկացի լրտեսներ բացահայտվեցին, այլ նաեւ համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման Էդվարդ Սնոուդենի ծրագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ