News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին մնացել է 4 օր, բայց առայժմ ոչ ոք չի դիմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նա նշեց, որ հայտերը ընդունվում են շաբաթվա բոլոր օրերին՝ կապ չունի աշխատանքային է այն, թե ոչ: Ենթադրվում է, որ թեկնածուները կդիմեն վերջին երկու օրերին: Այդ դեպքում, եթե հանկարծ ինչ-որ փաստաթղթեր պակաս լինեն կամ թերացումներ լինեն, ապա հանձնաժողովը լրացուցիչ 3 օր է հատկացնելու նրանց շտկելու համար:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Հավանական թեկնածուներ են համարվում միջազգայնագետ Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, նախագահի խորհրդական Գեորգի Կուտոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ