Խաչիկ-Արենի ճանապարհի 10-րդ կմ-ին, սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: