Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի մոտ, սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 18-ամյա Կարապետ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: