Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, 38-ամյա Սասուն Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 20 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: