Մարգարա-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին, սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրար էին բախվել «Դեու Մատիս» եւ «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ նշված վթարի հետեւանքով երկրորդ ավտոմեքենայի ուղեւորուհին ստացել է մարմնական վնասվածքներ եւ բուժօգնություն ստացել բուժկետում:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: