News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով»  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:

Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

•դիմում նախարարի անունով / Ձեւ-2/.

•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ.

•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

•աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ պատճենը կամ քաղվածքը.

•անձնագրի պատճենը,

•3x4 չափսի մեկ   լուսանկար։

Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2014թ. սեպտեմբերի 22-ից  հոկտեմբերի 9-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:

Տպել
Ամենաշատ