News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կնոջ կամ ամուսնու անձը ազդում է աշխատանքային հաջողությունների վրա, ցույց է տվել Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը, ասված է բուհի մամուլի հաղորդագրությունում։

Հնգամյա ուսումնասիրությունում ամուսնացած հինգ հազար մարդու փորձ է ուսումնասիրվել՝  19 - 89 տարեկան։ Դեպքերի 75 տոկոսում երկու ամուսիններն էլ ամուսնացած են եղել։

Պարզվում է՝ այն անձինք, որոնք աշխատանքում հաջողությունների էին հասել, որպես կանոն բարեխղճության բարձր ցուցանիշով կին կամ ամուսին են ունեցել։

Եվ սա բնավ կապ չունի այն բանի հետ, թե ամուսինները երկուսն էլ աշխատում էին, թե ոչ, հայտնում է lenta.ru-ն։

Ուսումնասիրողները եւս մի քանի տեսություն են վերլուծել, թե ինչպես կարող են մարդու անձնական հատկանիշներն ազդել ամուսնու կամ կնոջ աշխատանքի վրա։

Նախեւառաջ, աշխատողը կարող է հույս դնել իր կյանքի ուղեկցի վրա կենցաղային հարցերում։ Նաեւ հաջող ամուսնության դեպքում նա կարող է լիցքաթափվել ընտանիքում՝ պահպանելով աշխատանքում եւ անձնական կյանքում հավասարակշռությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ