News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում: Ծրագիրն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաեւ «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը, որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա:

Միջոցառմանը ներկա էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի կարեւորությունն ու համոզմունք հայտնել, որ ազգային պարերի նկատմամբ նման ուշադրությունը արդյունքներ կտա ու կնպաստի ազգային արժեքների ոչ միայն վերականգնմանը, այլեւ տարածմանը:

Ազատության հրապարակում ազգային պարեղանակները մինչեւ ուշ երեկո համախմբել են ինչպես երեւանցիներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերին, այնպես էլ ՝այլազգիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ