News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայում հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի առթիվ զինվորական շքերթ է անցկացվել։

Հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի Թատերական հրապարակով անցել են ՊՆ, ՆԳՆ, ՊԱԿ սահմանապահ ծառայության, ԱԻՆ շքերթային հաշվարկները։ Նաեւ  700 –ից ավելի ռուսաստանցի զինվորներ եւ ռազմական տեխնիկա են մասնակցել շքերթին։

Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը, դիմելով համաքաղաքացիներին եւ զինվորներին, նշել է, որ 24 տարի առաջ հանրապետության հռչակումը Հարավային Օսիան ինքնիշխան  պետություն դարձնելու մեկնարկն էր։ Նա նաեւ նշել է, որ Հարավային Օսիան տարիներ շարունակ այս օրը տոնել է պատերազմական պայմաններում։

 «Այսօր պատերազմի արհավիրքներն անցյալում են։ Մենք վստահաբար պնդում ենք, որ անվերադարձ գնացել են ցեղասպանությունը, ահաբեկչությունը եւ մեր ժողովրդի հանդեպ ազգային խտրականությունը», — ասել է Տիբիլովը՝ նշելով, որ Հարավային Օսիայում խաղաղություն է հաստատվել Ռուսաստանի շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ