News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկախությունը նշանակում է «փոքր եղբոր» սինդրոմի բացակայություն։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Անկախությունը անվիճելի կատեգորիա է եւ այն վիճարկել չի կարելի, ընդգծել է նա։

«Չի կարելի մտածել, թե առանց տիրոջ չենք կարող գոյատեւել։ Կամ՝ ռուսները չլինեն՝ ով է մեզ կերակրելու։ Եթե թուրքերի հետ այլ կերպ դասավորվեր, ցեղասպանություն չէր լինի... Չլիներ սա, նա...  Եվ այլն։ Պետք է հասկանալ, որ մեր ճակատագիրը նախեւառաջ մեր ձեռքում է», - հավելել է նա։

Հարկ է ընդգծել, որ 1991-ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր անկախության մասին՝ Խորհրդային Միության օրենսդրությանը կատարյալ համապատասխանությամբ, հավելել է նա։ Հայաստանի առանձնացման համար հիմք դարձավ համաժողովրդական հանրաքվեն, ընդգծել է Մանուկյանը։

 «Այս հանրաքվեն ոչ միայն ամենալեգիտիմներից էր, այլեւ ամենահանգիստներից մեկը։ Եվ սա եւս մեր ձեռքբերումն էր։ Մենք անկախությունը նվաճեցինք ոչ միայն մեր կամքով, այլեւ խելքով», – ամփոփել է պատգամավորը։

Հիշեցնենք, 1990թ. հոկտեմբերի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդում Արամ Մանուկյանը ընթերցել էր Հայաստանի անկախության հռչակագիրը։ Մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերին, Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ