News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նա մասնավորապես նշել է.

«Առանցքային նշանակություն ունեցող արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ կարեւորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից։

Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող սադրիչ, եւ ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խարխլելու շարունակական փորձերին, միջազգային հանրությունը շարունակում է ջանքերը Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով։ Դրա մասին են վկայում եռանախագահ երկրների կողմից արված վերջին կոչերը։ Խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված համանախագահ երկրների նախաձառնությամբ կազմակերպված օգոստոսին՝ Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում եւ հոկտեմբերին՝ Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ