News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային գործընթացներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Գիտեմ, որ այս համաժողովի շրջանակներում հանգամանալից քննարկել եք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները եւ անելիքները, փոխարտգործնախարարը ձեզ է ներկայացրել այդ ուղղությամբ արտգործնախարարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարվող աշխատանքները։

Նախորդ տարվա մարտին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ շուրջ վեց տասնյակ երկրների համահեղինակությամբ բանաձեւի ընդունումը եւ մեր մասնակցությունը այս տարվա մարտին Ժնեւում եւ ապրիլին Բրյուսելում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային համաժողովներին վկայում են այդ ուղղությամբ մեր դիվանագիտության ակտիվ ներգրավվածության մասին»,-ասել է նա:

Անդրադառնալով սիրիահայության անվտանգության խնդրին, ԱԳ նախարարը նշել է. «Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գնտվող Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների՝ քրիստոնյաների, մահմեդականների, եզդիներ դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին, ԱԳՆ-ն, արտերկրում եւ միջազգային ներկայացուցչությունները մեր դիվանագիտական ներկայացուցչությունները բարձրաձայնել են միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով սեպտեմբերի մեկին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել եւ ընդունվել է համապատասխան բանաձեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ