News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբ Շոտլանդիան Բրիտանիայից անկախանալու քարոզչություն ծավալեց, ոչ միայն Միացյալ Թագավորության ռազմական գերատեսչությունը նյարդայնացավ, այլեւ Պենտագոնը, հայտնում է  Foreign Policy-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ Շոտլանդիայի անկախացման դեպքում Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն կկորցնեին ռազմավարական նշանակությամբ Քլայդ ռազմածովային բազան (Her Majesty's Naval Base Clyde) եւ Ֆասլեյն տեղակայման կետը։

Քլայդը բրիտանական միջուկային բովանդակությամբ ուժերի տեղակայման վայրն է։ Այս ուժերը ներկայացված են ատոմային եւ հրթիռային սուզանավերով, որոնք հագեցած են «Թրայդենթ» դասի միջուկային գլխիկներով հրթիռներով։

Բացի այդ,  Քլայդ բազայում է գտնվում ԱՄՆ «Օհայո» տիպի ատոմային սուզանավերի  սպասարկման կենտրոնը,  ԱՄՆ ռազմածովային ուժերն Ատլանտիկայում, ինչպես նաեւ սուզանավերի հետ կապի եւ դրանց վերահսկման կենտրոնը, մեջբերում է «ՌԻԱ Նվոստին»։

Ֆասլեյն տեղակայման վայրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ ռազմածովային ուժերի համար։ Այնտեղից շատ հարմար ելք կա Հյուսիսային ծով, որտեղ ԱՄՆ ատոմային սուզանավերը մարտական մշտական հերթապահություն են իրականացնում։

Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալը խիստ կթուլացներ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի ռազմական ներուժը։

Նրանից ժամանակ եւ հսկայական միջոցներ  կպահանջվեին զինված ուժերը վերակազմավորելու համար։

Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայացավ հանրաքվե, որի արդյունքում Բրիտանիայից անկախանալուն դեմ էր քվեարկել 2,001,926 մարդ (55,3%), «կողմ»՝  1,617,989 (44,7%) մարդ։

Մասնակցության հայտը կազմել էր  84,59%։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ