News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունն անդրադարձել է օրեր առաջ Նախախորհրդարանի տարածած տեղեկատվությանը, ըստ որի ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, եւ ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել եւ վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:

Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Տեղեկատվության առնչությամբ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է հետեւյալը. սեպտեմբերի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կայացված որոշումը` Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 66 շենքի 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Խչեյանին սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, բերման ենթարկելու մասին:

Որոշման պահանջներին ծանոթացնելու նպատակով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը սեպտեմբերի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում, այցելել է նշված հասցե, որտեղ Գ. Խչեյանի դուստրը տեղեկացրել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է: Ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը Գ. Խչեյանի մահվան մասին տեղյակ չէր, ներողություն է խնդրել մահացածի աղջկանից, ցավակցել եւ նրա համաձայնությամբ կազմել է արձանագրություն` բնակարան այցելելու մասին:

Գ. Խչեյանի դուստրը՝ Տաթեւիկ Խչեյանը, բացատրությամբ հայտնել է, որ նշված օրը իրենց բնակարան է այցելել ոստիկանության մի ծառայող, ով ներկայացել է որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ եւ հարցրել իր հոր` նշված հասցեում բնակվելու մասին: Ինքը հայտնել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է, որից հետո ոստիկանը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել եւ հայտնել, որ բնակարան է այցելել` Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով Գ. Խչեյանին բերման ենթարկելու մասին կայացված որոշման հիման վրա: Այնուհետեւ տեսուչը բնակարան այցելելու մասին կազմել է համապատասխան արձանագրություն եւ հեռացել:

Աղջիկը բացատրությամբ նշել է նաեւ, որ ոստիկանության ծառայողի վարքագծն իրեն չի վիրավորել եւ չի ահաբեկել:

Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ՝ շրջանառված տեղեկատվության մեջ նշված փաստերը չեն հիմնավորվել, ուստի որոշում է կայացվել ծառայողական քննության նյութերը թողնել անհետեւանք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ