Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվածը 47-ամյա Վարդան Ավագյանը դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակց հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ Վարդան Ավագյանի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է ստացիոնար բաժնում: Ականի պայթյունից վիրավորվածը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզում ական է պայթել, ինչի հետեւանքով լեյտենանտ է Նա Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Վարդան Ավագյանը վերջերս է մտել ծառայության, ամուսնացած է, ունի 4 երեխա: Որդիներից մեկը ծառայում է բանակում, մեկը նոր է ավարտել ծառայությունը, երեխաներից մեկը դպրոցական է, մեկն էլ փոքր տարիքի:
Նշենք, որ Տավուշի մարզում վերջին մի քանի օրերին սա ականի պայթյունի երկրորդ դեպքն է. օգոստոսի 28-ին էլ ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ: