News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը նվազել է 2,8 տոկոսով տարվա կտրվածքով: Այս մասին վկայում են հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նշենք, որ ընթացիկ տարվա առանձին ամիսների ընթացքում այս ցուցանիշի դինամիկան բնութագրվում էր անկմամբ: Հուլիսին արձանագրվել էր արդյունաբերական արտադրության գրեթե երկնիշ աճ (9.8 տոկոս), որը հաշվետու օգոստոսին դարձյալ փոխարինվեց անկմամբ:

Հայաստանի ՀՆԱ կառույցում արդյունաբերությունն(առանց բնական մենաշնորհային տնտեսությունների) ունի համեմատաբար փոքր մասնաբաժին: Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում լեռնահանքային արդյունաբերության եւ բաց հանքերի մշակման տեսակարար կշիռը կազմում էր 2.5 տոկոս, իսկ 2-րդ եռամսյակում՝ 2.8 տոկոս: Ըստ վերամշակող արդյունաբերության՝ այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար  12.0 եւ 10.9 տոկոս: Համեմատության համար նշենք, որ չնայած վերջին տարիների նկատելի անկմանը, շինարարության մասնաբաժինը երկրորդ եռամսյակում հասել է 10.3 տոկոսի: Այսինքն գրեթե վերամշակող արդյունաբերության մակարդակին:

Արդյունաբերական արտադրանքի դինամիկայում առկա է մեկ այլ թերություն: Օգոստոսին, հուլիսի համեմատ, տրամաբանական աճի փոխարեն առկա էր անկում՝ 8,8 տոկոս: Անցյալ տարի հակառակ պատկերն էր. արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն օգոստոսին նախորդ ամիսների համեմատ աճել էր 4,7 տոկոսով: Տարվա կտրվածքով հաշվետու օգոստոսի ընթացքում գրանցվել էր 2,9 տոկոս աճ:

Մեկ տարի առաջ աճի նման ցածր տեմպը կապվում էր էլեկտրաէներգիայի եւ բնական գազի բաշխման ոլորտում բնական մենաշնորհային տնտեսությունների ցուցանիշների բացասական արժեքով նշանակության հետ: Դրա հետեւանքով նվազագույնին էր հասել մետաղական հանքի արդյունահանման արտադրանքի ծավալի աճի համեմատաբար բարձր տեմպերի ազդեցությունը՝ 11,9 տոկոսով, եւ դրան ուղեկից հիմնական մետաղների արտադրության ոլորտում՝ 8,5 տոկոսով: Թե որ գործոնն է հանգեցրել արդի անկմանը, կպարզվի հաշվետու ամսվա ընթացքում առավել մանրամասն տեղեկությունների հրապարակումից հետո:

Հավելենք, որ ընթացիկ գներով արդյունաբերական արտադրանքի ծավալն օգոստոսին ավելացել է 4,4 տոկոսով: Հնարավոր համակարգային տեղաշարժերի ազդեցությունից բացի՝ դրան նպաստել է արդյունաբերական արտադրանքի արտադրողների գնի ինդեքսի աճը 12,6 տոկոսով: Այսինքն, սկսել են քիչ արտադրել, սակայն եկամուտն, այնուամենայնիվ, ավելանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ