News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Դիեգո Ռամոյի հոդվածը՝ հրապարակված իտալական «Notizie Italian News» կայքում.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա այցն այս օրերին իմաստալից էր. այն կատարվեց պատմաքաղաքական նուրբ ժամանակաշրջանում: Ոչ միայն նրա համար, որ մենք հայերի բնաջնջման հարյուրամյա տարելիցի շեմին ենք (որը սկսվել էր 1915թ.՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում), այլեւ նրա, որ ներայումս շատ քրիստոնյա եւ ոչ միայն քրիստոնյա փոքրամասնություններ, որոնք դարեր ի վեր բնակվում են մերձավոր Արեւելքում, ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում հալածանքների՝ իսլամական երկրներում լարվածության սրացման հետեւանքով:

Հայ ժողովուրդը, որը հպարտանում է իր 3000-ամյա պատմությամբ, 301թ. քրիստոնեություն ընդունած առաջին ժողովուրդն է եւ միշտ կարողացել է հարմարվել տարածաշրջանի պատմական փոփոխություններին՝ համակեցության պայմաններում: Մինչեւ «Մեծ եղեռնը»՝ «Մեծ կոտորածը»,  որը կատարվեց  անտարբերության ֆոնին, քանի որ  հեռավոր 1915-ին  ոչ ոք նման քայլ չէր սպասում Օսմանյան կայսրությունից: Կոտորածը, որը հանկարծակիի բերեց  Արեւմուտքին, շատ դանդաղ էր եւ ինքն իր մեջ ամփոփված:

Քանի որ պատմությունը մեզ դաս է տալիս, այսօր նույն Արեւմուտքը պետք է մեծ ուշադրությամբ հետեւի Մերձավոր Արեւելքում լարվածության զարգացմանը: Այժմ քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա շատ փոքրամասնություններ, որոնք մինչեւ վերջերս խաղաղ էին ապրում, հայտնվել են սաստիկ հալածանքների կենտրոնում, օրինակ՝ Իրաքի եզդիները կամ Սիրիայի հայ համայնքը:

Այդ փոքրամասնությունները շատ կարեւոր են, քանի որ բացի այն, որ մինչեւ մեր օրերը պահպանված հնագույն մշակույթների եւ կրոնների արժեքավոր նմուշներ են, նրանց ներկայությունը դարերի ընթացքում  օգնել է մեղմացնել եւ բազմազան դարձնել   այն երկրների ազգայնական  տրամադրությունները, որտեղ նրանք ապրել են: Այդ պատճառով էլ Արեւմուտքը  պետք է լուրջ մտածի այդ փորքամասնությունների պաշտպանության մասին, որոնք համակեցության հստակ օրինակներ են:

Խորհրդանշական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ավարտվել է Տիբերինա կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում՝ նահատակների հուշարձանի մոտ, որտեղի սրբապատկերը  խորհրդանշում է նաեւ Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ