News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենաբարձրահասակ տղան իրավամբ համարվում է հնգամյա Կարան Սինգհը (Karan Singh) Հնդկաստանից: Տղան պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Կարանն անհավանական խոշոր է ծնվել՝ 63 սմ հասակով: Երկու տարեկանում նրա հասակը  124 սմ էր, քաշը՝ 42 կգ՝ տասը տարեկան երեխային համարժեք: Ներկայումս հինգ տարեկան տղայի հասակը  170 см է, որը տղամարդու համար միջին հասակ է: Այնինչ Կարանի համար դեռ  ամեն ինչ առջեւում է:

Բժիշկները Կարանի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել եւ հայտարարել են, որ տղան միանգամայն առողջ է: Կարանն իր հասակակիցների հետ դպրոց է գնում եւ շփման  խնդիր չունի: Բասկետբոլի ժամանակ բոլորն ընդունում են, որ նրա աճը մեծ առավելություն է իր հավաքականի համար: Կարանը ցանկանում է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հայտնում է  «Պարանորմալնիե նովոստին»:

Կարանի մայրը, երբ նա փոքր էր,  նրան ավելի մեծահասակ երեխաների հագուստ էր գնում, եւ այժմ  նա որդու համար հագուստը գնում է մեծահասակների  խանութից:

Տղան անսովոր հասակը ժառանգել է մորից՝ Շվետլանա Սինգհից, որի հասակը 2 մետր 20 սմ է: Նա Ասիայի ամենաբարձրահասակ կինն է: Նրա կողքին սեփական ամուսինը գաճաճ  է թվում: 

Կինն Աստծուց խնդրում է, որպեսզի որդին իրենից բարձրահասակ լինի, սակայն մի փոքր անհանգստացած է. ապագայում բարձր հասակը որդու համար մեծ խնդիրներ կառաջացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ