News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում 63-ամյա կնոջ արագ գործողություններն ու խիզախությունը կանխել են կնոջը կողոպտել ցանկացող 25-ամյա հայ տղամարդու փորձը, գրում է «Glendale News-Press»-ը:

Կեսօրից հետո կինը վերադարձել է իր բնակարան եւ այնտեղ նկատել մի տղամարդու: Նրանց միջեւ վիճաբանություն է սկսել, տղամարը կնոջը հրել է հատակին, սակայն վերջինս արագորեն բարձրացել է  եւ կանգնեցրել զարդատուփը հափշտակած գողին:

Կնոջ բարձրացրած աղմուկին արձագանքել են նրա հարեւանները, որից հետո Համբարձումյանը հանձնվել է եւ հետ վերադարձրել կնոջ զարդերը: Այնուհետեւ իր 65-ամյա հարեւանուհու օգնությամբ կինը խուզարկել է տղամարդուն՝ մինչեւ ոստիկանների ժամանումը: Համբարձումյանը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ