News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկել է գարեջրի հայտնի «Օքթոբերֆեսթ» փառատոնը: Բավարական մայրաքաղաքի քաղաքապետ Դիտեր Ռայթերը բացել է թարմ եփված գարեջրի 200 լիտրանոց տակառը՝ դրանով ազդարարելով զբոսանքների մեկնարկը, որոնք այս տարի կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի  5-ը:

Ըստ հաշվարկների՝ «Օկտոբերֆեսթում» այցելուների եւ խմած գարեջրի լիտրերի քանակը միլիոնների է հասնում: Օրինակ՝ անցյալ տարի   Մյունխենի փառատոնին մասնակցել էր 6,4 միլիոն մարդ, վաճառվել էր 7,7 միլիոն լիտր գարեջուր: Միջինը երկու շաբաթում այցելուներն ուտում են 480 հազար հավի տապակա, ավելի քան 200 հազար բավարական նրբերշիկ, 78 հազար խոզի մսով  բլիթներ:

Անցյալ տարվա փառատոնի հյուրերը ընդհանուր առմամբ ծախսել են 1,1 միլիարդ եվրո: Գումարը գոյանում է գարեջրի եւ նախուտեստների վաճառքից, ինչպես նաեւ հյուրանոցատերերի,  տաքսիների վարորդների եւ հուշանվերների խանութներում վաճառքից ստացված եկամտից:

Փառատոնի այցեքարտը գարեջրային հսկայական վրաններն են: Նրանցից ամենամեծում կարող է տեղավորվել 10 հազար մարդ: Թերեզայի մարգագետնում, որտեղ տեղի է ունենում փառատոնը,  վրանների քանակը գհերազանցում է 118 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ