Մերձմոսկվայում ոստիկանությունը հետաքննում է սեփական պապի ավտոմեքենայի անիվների տակ հայտնված 1,5-ամյա տղայի մահը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանի Միխնեւո գյուղում: 60-ամյա բնակիչը իր Honda-CRVO ավտոմեքենայով ոչ կանխամտածված կերպով մեքենայի անիվների տակ է գցել սեփական մանկահասակ թոռանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երեխան ընկել է անիվների տակ, երբ պապը փորձել է մեքենան կանգնեցնել ավտոտնակում: Ստացված վնասվածնքերից երեխան տեղում մահացել է: